Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էդ գունաթափված թղթերով ուզում եք մեզ ի՞նչ ապացուցել

Էդ գունաթափված թղթերով ուզում եք մեզ ի՞նչ ապացուցել
21.12.2025 | 13:24

Գնաց ամբողջ աշխարհի աչքի առաջ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, տարավ հայաթափության, հիմա եկել` ինչ-որ քսերոքս արած թուղթ է տարածում։

Ձեր ստորագրությունների թանաքը դեռ չի չորացել էն բոլոր թղթերի տակ, որոնցով դժբախտություն դժբախտության վրա բերեցիք, էդ գունաթափված թղթերով ուզում եք մեզ ի՞նչ ապացուցել։

Ձեր ամբողջ արածը, էս երկրի դեմ ձեր գործունեությունը ուղիղ եթերներում, ձեր ուղիղ խոսքերով «փաստաթղթավորված» է, էդ անհասկանալի ծագման թուղթը թափ եք տալիս օդում, որ ի՞նչ։

Քանի՞ կիլոմետր էդպիսի թուղթ գրոտելուց հետո կհասկանաք, որ էդ թղթերը ոչինչ չեն ծածկելու, ոչինչ չի մոռացվելու, ձեր բերած աղետները պատմությունն արդեն «փաստաթղթավորել» է, ձեր արածն արդեն ազգային մեծ, անջնջելի արխիվում է, մեր բոլորի հիշողության մեջ, որտեղ դուք մուտք չունեք:

Լիլիթ ԲԼԵՅԱՆ

Երգչուհի

Դիտվել է՝ 2981

Մեկնաբանություններ